top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պետությունը գնալու է որոշակի վարչական լծակների խստացման․ Փաշինյան


Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ռազմավարությունում«սխալն»այն է, որ կառավարությունը չափից ավելի մեծ վստահություն է ունեցել քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնի նկատմամբ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ռազմավարությունը եղել է այն, որ ինչ-որ մի ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, որոշակի ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունը, այնուհետև գնանք բացման, մարդկանց ներկայացնենք 100 տոկոսի ձգտող երաշխքիներ, որի պարագայում կխուսափեն վարակվելուց: Քաղաքացին այդ կանոնները պահպանում է ոչ թե կառավարության, ոչ թե վարչապետի, ոչ թե իշխանության, առաջին հերթին իր և իր հարազատների համար: Հարցը հետևյալն է, պիտի շարունակենք քաղաքացիների անհատական պատասխանատվության այդ գործոնի նկատմամբ վստահություն տածե՞լ, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեք կանոն, որոնք պահպանելը շատ կարևոր է կանխարգելիչ միջոցառումների շրջանակում: Չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել, կրել դիմակ, առանց դրա որևէ հաղորդացություն մեջ չմտնել այլ մարդկանց հետ: Պահպանել սոցիալական հեռավորություն: Դրանից բացի, պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները տնտեսական գործունեության ժամանակ:

«Մեր ամբողջ ընկալումը դա է, մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է, որ կարող է օգնել հաղթահարել այս իրավիճակը: Եթե այս ռազմավարությունը հաջողությամբ իրականացնենք, ապա ոչ միայն կհաղթահարենք վարակը, այլև քաղաքակրթական փոփոխություն կիրականանցնենք: Այնինչ՝ այսօր 100-ավոր մարդիկ շարունակում են վարակվել ու վարակել»,-հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ժամանակին, յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխությամբ Հայաստանում իրականացվել է ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Նա հորդորեց հանրությանն անհատական պատասխանատվությամբ իրականացնել կորոնավիրուսային հեղափոխություն:  Վարչապետն ընդգծեց, որ պետությունը գնալու է որոշակի վարչական լծալների խստացման: «Ոչ աշխատանքային օրերի հետ կապված, խնդրում եմ, հորդորում եմ ձեռնպահ մնալ խնջույքներ կազմակերպելուց: Ոչ աշխատանքային օրերին ևս պահպանել նշված կանոնները: Օգնենք միմյանց, որպեսզի ստիպված չլինենք մեր տնտեսությունը նոր ցնցումների ենթարկել»,-հավելել է նա:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page