Պետական մարմինները պարտավոր են արդյունավետ հաղորդակցվել անհայտ կորածների և գերիների հարազատների հետ
Nov 29, 2020
1 min read

Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ»,- գրել է Պաշտպանը:





Comments