top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը «միանգամայն տարբեր ուղիների վրա են»


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան CNN հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում «որոշ ըմբռնում» կա, բայց ընդհանուր առմամբ կողմերը «միանգամայն տարբեր ուղիների վրա են», ինչը, նրա խոսքով, անհանգստություն է առաջացնում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Նրանց միջեւ որոշ ըմբռնում կա»,- ասել է Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է «Բլումբերգ» գործակալությունը։ «Բայց ընդհանուր առմամբ, ըստ էության, հիմա մենք կարող ենք ասել, որ մենք տարբեր ուղիների վրա ենք, միանգամայն տարբեր ուղիների, եւ դա լավ չէ, դա անհանգստություն է առաջացնում»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը այս շաբաթ կայացած բանակցությունների համատեքստում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page