top of page

Պեսկովը պատմել է Պուտինի՝ իր դեմ պատժամիջոցներին վերաբերմունքի մասին

Feb 28, 2022
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անտարբեր է անձնական պատժամիջոցների նկատմամբ, նա արտերկրում ակտիվներ չունի։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ Պուտինն ամեն տարի հայտարարագրում է իր ամբողջ ունեցվածքը։ «Պատժամիջոցները բավականին անհեթեթ դրույթներ են պարունակում որոշ ակտիվների վերաբերյալ: Բոլորը գիտեն, որ որոշ ակտիվներ, բացի նրանցից, որոնք ամեն տարի հայտարարագրվում են կցավագոնի եւ բնակարանի չափով, եւ որոշ այլ բանկային ավանդներ, նախագահը չունի»,- պարզաբանել է Պեսկովը: Ընդ որում, անձամբ ՌԴ նախագահի դեմ պատժամիջոցների ներդրումը նա քաղաքական տեսակետից անհեռատես ու անհեթեթ է անվանել: «Եթե [պատժամիջոցները] դիտարկենք խնդիրների լուծման տեսանկյունից, ապա, իհարկե, պետության ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու փաստը ոչ պակաս անհեթեթ, շատ անհեռատես է»,- ասել է նա։ Պատասխանելով արեւմտյան առաջնորդների դեմ հնարավոր պատասխան անձնական պատժամիջոցների կիրառման մասին հարցին՝ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանն այս հարցում բխելու է բացառապես սեփական ազգային շահերից։

 
 
 

Comments


bottom of page