top of page

Պեսկովը՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայի նպատակի մասին

Mar 5, 2022
1 min read


Ռուսաստանն Ուկրաինան մասերի բաժանելու նպատակ չի հետապնդում, այլ ձգտում է միայն երաշխիքներ ապահովել սեփական անվտանգության համար։ Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Գազետա»-ն: Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ի բլոկերը չեն տուժել, կայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ «Զապորոժիեի ԱԷԿ-ը հարվածների չի ենթարկվել եւ չի վնասվել։ Այն, ինչ տեղի է ունեցել դրա շուրջը, սադրանք էր ուկրաինացի ազգայնականների եւ ծայրահեղականների կողմից, որոնք հարձակում իրականացրեցին Ռուսաստանի զինված ուժերի վրա»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին եւ հույս ունի, որ Կիեւը կլսի Մոսկվայի պահանջները։

 
 
 

Comments


bottom of page