top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Եթե նկատել եք, ապա դժվար է այժմ մեզ անվանել գործընկերներ, ավելի ճիշտ՝ ընդդիմախոսներ կամ վիզավի: Դեռ գործընկերային հարաբերություններ չկան: Նախագահ Պուտինը բազմիցս քաղաքական կամք է դրսեւորել այդ հարաբերությունները կարգավորելու հարցում: Ուրախալի է միայն այն փաստը, որ մենք անցանք բանակցությունների: Հուսով ենք՝ այդ շփումների ընթացքում մեզ կհաջողվի ավելի հստակ հասկանալ միմյանց դիրքորոշումները»,-ասել է նա:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page