Պեսկովը մեկնաբանել է Արցախում սիրիացի գորհայինների մասին Ասադի խոսքը
Oct 6, 2020
1 min read

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի ասածը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներին օգտագոծելու մասին, հայտարարելով, որ Կրեմլում ուշադիր ծանոթանում են պետությունների ղեկավարների բոլոր հայտարարություններին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Anews.am-ը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Ասադը հայտարարել էր, որ Սիրիայից գրոհայիններին տեղափոխում են Ղարաբաղ, եւ Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում։ Նա նաեւ հայտարարել էր, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանն է Ղարաբաղում հակամարտության նոր գալարի գլխավոր նախաձեռնողը։




Comments