Պեսկովը հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Մոսկվայում ընդունելու խնդրանքին արձագանք դեռ չկա
Apr 21, 2022
1 min read

Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ընդունելու խնդրանքին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հարցին՝ արդյո՞ք Կրեմլը համապատասխան նամակ է ստացել, նա պարզաբանել է, որ նման հաղորդումները ստացվում են ԱԳՆ-ի միջոցով։ «Առայժմ ոչ մի արձագանք չկա»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:




Comments