top of page

Պեսկովը Թուրքիային հորդորել է Ղարաբաղի հարցով «կրակին յուղ չլցնել»

  • Sep 29, 2020
  • 1 min read

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարան կարող է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում:

«Կրեմլում ելնում են կրակի և ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունից: Ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ «կրակին յուղ լցնել է»,- շեշտել է Պեսկովը:

Նա նաև ասել է, որ Կրեմլը կտրականապես դեմ է հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական աջակցության մասին հայտարարություններին:

 
 
 

Comments


bottom of page