top of page

Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի հետ բախման հավանականության մեծացման մասին

May 23, 2022
1 min read

Գեր տերությունների մասնակցությամբ միջազգային կոնֆլիկտի վտանգը մեծանում է, ասել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի ղեկավար Մարկ Միլին, ում խոսքերը մեջբերում է Fox News-ը։ Դիմելով Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտներին՝ նա կոչ է արել պատրաստվել իրադարձությունների այդպիսի զարգացման։ «Աշխարհում, ուր դուք մուտք եք գործում, գեր տերությունների ներգրավմամբ միջազգային խոշոր հակամարտությունների հավանականություն կա: Եւ այդ հավանականությունն աճում է, այլ ոչ թե նվազում»,- նշել է Միլլին։ Ամերիկացի գեներալն իր ելույթի ժամանակ որպես գեր տերություններ նշել է Ռուսաստանը եւ Չինաստանը: «Այժմ մենք համաշխարհային երկու տերության ենք բախվում՝ Ռուսաստանին եւ Չինաստանին, որոնցից յուրաքանչյուրը զգալի ռազմական հնարավորություններ ունի եւ լրջորեն է մտադիր է փոխել գոյություն ունեցող կանոնները, որոնք հիմնված են կարգի վրա»,- ասել է նա:

 
 
 

Comments


bottom of page