top of page

Պենտագոնի ղեկավարը կայցելի Էստոնիա

  • Anews
  • Feb 16, 2023
  • 1 min read

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը փետրվարի 16-ին կմեկնի Էստոնիա, որտեղ կհանդիպի վարչապետ Կայա Կալասի եւ պաշտպանության նախարար Հանո Պեւկուրի հետ, տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Կողմերը կքննարկեն Ուկրաինային աջակցելու, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության եւ ՆԱՏՕ-ի գործունեության հետ կապված հարցեր։ Նախատեսվում է պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիս։

 
 
 

Comments


bottom of page