top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պենտագոնը հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորքերի փոխարինման մասին


Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման մասին՝ այս տարվա սկզբին այնտեղ ուղարկված զորքերին փոխարինելու համար: Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է մոտ 10.500 զինվոր տեղակայել մոտակա ամիսներին՝ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանն ընդառաջ եւ հետո տարածաշրջան ուղարկված բանակային ստորաբաժանումներին փոխարինելու համար»,- ասել է Քիրբին: Քիրբին ընդգծել է, որ այդ ուժերը չեն ուղարկվում Ուկրաինա, այլ այնտեղ են ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանությունն ապահովելու համար։ «Այդ տեղակայումներն իրենից մի ստորաբաժանման՝ մյուսով փոխարինում է ներկայացնում, ինչը անփոփոխ է թողնում տարածաշրջանում մեր ուժերի ընդհանուր հզորությունը՝ մոտ 100 հազար մարդ,- ասել է նա Պենտագոնի մամուլի ասուլիսին։- Փոխարինման ստորաբաժանումները կվերադառնան իրենց տեղակայման վայրերը պարտականությունների պատշաճ փոխանցումից հետո»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page