top of page

ՊԵԿ սպասարկման որոշ կետեր չեն գործի

Aug 21, 2020
1 min read

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ պայմանավորված՝ ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սույն թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության՝ սպասարկման հետևյալ հասցեներով կետերի գործունեությունը.

1. ՀՎՍ վարչության թիվ 8 բաժին – հասցե՝ ք. Արմավիր, Չարենցի 24, 2. ՀՎՍ վարչության թիվ 10 բաժին – հասցե՝ ք. Մարտունի, Շահումյան փ. 2, 3. ՀՎՍ վարչության թիվ 13 բաժին – հասցե՝ ք. Նոյեմբերյան, Երևանյան 4, 4. ՀՎՍ վարչության թիվ 16 բաժին– հասցե՝ ք.Ալավերդի, Թումանյան 1ա և ք.Տաշիր, Ջահուկյան 6, 5. ՀՎՍ վարչության թիվ 18 բաժին– հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 1:      Պետական եկամուտների կոմիտեն նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողներին և քաղաքացիներին հորդորում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումները և փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս հուզող հարցերը ներկայացնել էլեկտրոնային հետևյալ հասցեներով․

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողները և քաղաքացիներն, անհրաժեշտության դեպքում, կարող են այցելել նաև Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման ցանկացած բաժին:

 
 
 

Comments


bottom of page