ՊԵԿ նախկին նախագահն Արմավիրի մարզպետ է նշանակվել
Nov 26, 2021
1 min read

Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Որոշումը տեղադրված է e-gov էլեկտրոնային հարթակում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- նշված է որոշման մեջ: Էդվարդ Հովհաննիսյանը 2020թ․ հունիսի 5-ին նշանակվել էր ՀՀ ՊԵԿ նախագահ, ազատվել պաշտոնից՝ 2021թ․ օգոստոսի 3-ին: Օրեր առաջ Համբարձում Մաթեւոսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ փոխվարչապետ:




Comments