ՊԲ-ն շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել. ԱՀ նախագահ
Oct 5, 2020
1 min read
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը եղել է առաջնագծի հարավային թևում: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի ՛ հայրենակիցներ
Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:
Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:
Փա ՛ռք հայոց բանակին»,-նշված է գրառման մեջ:





Comments