top of page

ՊԲ զորամասերից մեկում կայացվ այդ զորամասից 39 զոհված հրետանավորների հիշատակին նվիրված խաչքարի օծում

Oct 31, 2021
1 min read

Հոկտեմբերի 30-ին Պաշտպանության բանակի զորմասերից մեկում տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի ընթացքում այդ զորամասից 39 զոհված հրետանավորների հիշատակին նվիրված խաչքարի օծում: Այս մասին հայտնում են ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության ֆեյսբուքյան էջում:

«Խաչքարի օծում Պաշտպանության Բանակում Սույն թվականի հոկտեմբերի 30-ին Պաշտպանության բանակի զորմասերից մեկում տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի ընթացքում այդ զորամասից 39 զոհված հրետանավորների հիշատակին նվիրված խաչքարի օծում: Խաչքարի տեղադրման նախաձեռնությունը Կարապետյան ընտանիքինն էր, որին իրենց աջակցությունն էին բերել զորամասի հրամկազն ու զինծառայողները:

Օծման կարգը կատարվեց Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրհամայանի ձեռամբ:

Քարոզով դիմելով արարողության մասնակիցներին՝ Սրբազան հայրը նշեց, որ պատերազմը մի արհավիրք է, որը պատուհասեց Արցախ աշխարհին շուրջ մեկ տարի առաջ և խախտեց մեր խաղաղությունը: Այս օրերին մենք հիշտակում ենք մեր նահատակ զինվորների մահվան առաջին տարելիցը և նրանց հիշատակին կանգնեցում խաչքարեր՝ հանձն առնելով վառ պահել նրանց հիշատակը և շարունակել կիսատ թողած գործը: Շարունակել ոչ միայն ծառայության ժամանակ, այլև դրա ավարտից հետո՝ յուրաքանչյուրս մեր բաժին նպաստը բերելով հայրենիք զորացման սրբազան առաքելությանը: Հավարտ օծման արարողության հոգեհանգստյան աղոթք բարձրացվեց առ Աստված` մեր քաջարի զինվորների հոգու հանգստության համար: ՊԲ N զորամասի գնդերեց ՝ Մանավազդ սրկ. Մկրտչյանը»:

 
 
 

Comments


bottom of page