top of page

Պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծն ուղարկվել է խորհրդարանական ուժերին

Jan 4, 2021
1 min read

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետպատերազմական այս իրավիճակում վարչապետի կողմից հոդվածներով հարցերին պատասխանելն ընդունելի չի կարող համարվել, քանի որ այդ ժանրով գրվածը նմանվում է արդարացողի մենախոսության:

Նախապատերազմյան ընթացքը և պատերազմի կառավարման շրջանն ուսումնասիրելու նպատակով (նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը և սահմանային գլուխկոտրուկները ներառյալ) պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելուն այլընտրանք գոյություն չունի:

Պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծն ուղարկվել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին»:

 
 
 

Comments


bottom of page