top of page

Պարզ չէ՝ Գորիս-Կապան մայրուղու անվտանգության ապահովման առումով փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ

Aug 28, 2021
1 min read

Գորիս-Կապան միջպետական մայրուղին այս պահին բաց է երթևեկության համար, սակայն պարզ չէ, թե ճանապարհի վերահսկման, անվտանգության ապահովման կամ

երթևեկության կազմակերպման առումով փոփոխություններ եղել ե՞ն, թե՞ ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մտահոգությունս ոչ միայն պայմանավորված է այդ հատվածում խաղի կանոնների հնարավոր փոփոխության մասին տարաբնույթ խոսակցություններով, այլ նրանով, որ ադրբեջանական այդ քայլը նաև քաղաքական հենք ուներ։

Ինչևէ, եթե նույնիսկ իրավասու մարմինները ճանապարհի բացման բանակցությունների մանրամասները առաջիկայում չներկայացնեն, ապա մեկ է՝ վաղ թե ուշ, ադրբեջանական սադրանքի իրական պատճառները որևէ ճակատում տեսանելի են լինելու»,- գրել է պատգամավորը։

 
 
 

Comments


bottom of page