top of page

Պարետը նոր որոշում է կայացրել տեղաշարժի և տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումների մասին

Apr 12, 2020
1 min read

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 12-ին որոշում է ընդունել արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Այս մասին Ավինյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի կատարած գրառմամբ։

«Այսօր ընդունված որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4009.pdf) փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները: Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝

 Մշակող արդյունաբերության հատվածում՝ 12 - Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, 23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը 23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը, 25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,

 Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 - Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝ 71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

‼️Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

 
 
 

Comments


bottom of page