top of page

Պարետը հանձնարարել է բացառել հանրային տրանսպորտի գերբեռնվածությունը

Mar 18, 2020
1 min read

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Հերթական ցուցումով հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ: Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով»,- գրել է Ավինյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

 
 
 

Comments


bottom of page