top of page

Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման համար. Էդմոն Մարուքյան

Jul 31, 2020
1 min read

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար:


Ամուսիններ, երեխաներ, ծնողներ․․․ Մեկը մյուսին չի կարողանում միանալ սահմանների փակ լինելու պատճառով: Դրան է գումարվում նաև արտագնա աշխատանքի գնացող մեր հազարավոր հայրենակիցների խնդիրը:


Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար»:

 
 
 

Comments


bottom of page