Պարետատանը քննարկվել է կորոնավիրուսի հակամարմինների թեստեր անելու հնարավորությունը
Jun 12, 2020
1 min read

ՀՀ արտակարգ դրության պարետատանը քննարկվել է կորոնավիրուսի հակամարմինների թեստեր անելու հնարավորությունը:
Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ նման հարց քննարկել ենք և քննարկում ենք այդ հարցը: Կան մեկ-երկու այդպիսի նախագծեր նման հետազոտություններ անելու: Իրականում դա օգտակար կլինի, սակայն դա կախված է մեր հզորություններից»,- ասաց Փաշինյանը:




Comments