top of page

Պարետատան հետ քննարկումների արդյունքում՝ որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից

May 15, 2020
1 min read

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարաություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից: 

Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

 
 
 

Comments


bottom of page