top of page

Պարեկները հրաձգության մարզումներ են անցկացրել Երևանում

Feb 22, 2022
1 min read

Փետրվարի 18-ին ոստիկանության հրաձգարանում պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի անձնակազմը անցկացրեց գործնական հրաձգության մարզումներ։

Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկները «Գլոկ» տեսակի ծառայողական ատրճանակով ստուգեցին հրաձգությունից իրենց մասնագիտական հմտությունները:

Հրաձգությանը ներկա էր պարեկային ծառայության ու ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հրաձգության արդյունքները՝ պարեկային ծառայության ղեկավարությունը հանձնարարեց մարտական և ֆիզիկական պատրաստականության դասընթացներով առավել կատարելագործել գիտելիքները՝ հետագա ստուգարքներին ավելի լավ արդյունքներ ցուցաբերելու համար։

 
 
 

Comments


bottom of page