Պարարտանյութերի գների սուբսիդավորման չափը կկազմի 30-50 տոկոս. Վահան Քերոբյան
Feb 10, 2022
1 min read

Կառավարության հաջորդ նիստում նախատեսում ենք հաստատել պարարտանյութերի գների սուբսիդավորման չափը դրանց գների 30-50 տոկոսի մակարդակով։ Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նախարարի՝ այսպիսի թվեր են առաջարկվել գների կտրուկ աճը հաշվի առնելով։ Նա ավելացրել է, որ կա նաեւ մատակարարներից զեղչերի հասնելու պոտենցիալ։ «Բանակցությունները շարունակվում են։ Սպասում ենք, որ դրանք հաջող կանցնեն, եւ դրանց արդյունքներից կախված՝ կընդունվի վերջնական որոշում»,- նշել է Քերոբյանը։




Comments