top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պատվոգրերով պարգևատրվել են շիրակցի երեք զինվորական կանայք

Գարնանային տոների առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պատվոգրերով են պարգևատրվել շիրակցի երեք զինվորական կանայք` հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնուրաց ծառայության համար։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից:

«Շատ ուրախ եմ` Ձեզ հանդիպելու և անձամբ շնորհավորելու։ Ինձ համար շատ կարևոր է, որ կանայք գնահատվեն, հատկապես, երբ խոսքը այնքան բարդ մասնագիտություն ընտրած կանանց մասին է։ Դժվար ուղի եք ընտրել, ձեր փխրուն ուսերին պատերազմ եք տարել։ Այսքանով արդեն ամեն ինչ ասված է։ Վստահ եմ` զինվորական գործը բարդ է, սակայն, միաժամանակ, գիտեմ, որ խիստ պատվաբեր ու պարտավորեցնող է։ Թող խաղաղ երկրում ապրենք բոլորս և ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի, մեր հայրենիքի»,- շնորհավորական խոսքում նշել է Շիրակի մարզպետը։


Ներկա կանայք շնորհակալություն են հայտնել ուշադրության, ջերմ վերաբերմունքի համար։

Նարինե Սիմոնյանը, Գայանե Ներսիսյանը, Հայկանուշ Խաչատրյանը զինվորական գործում ճանապարհ են անցել, իսկ Հայկանուշը 44-օրյա պատերազմի մասնակից հակատանկիստ է, պատերազմի դաշտում է եղել առաջին իսկ օրվանից։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page