top of page

Պատվաստվածները 11,3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից․ Արսեն Թորոսյան

Oct 31, 2021
1 min read

Ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար: Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների` 1. 6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով, 2. 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից»,- գրել է նա:

 
 
 

Comments


bottom of page