top of page

Պատերազմն Ուկրաինայում զգալի ազդեցություն կունենա ՎԶԵԲ-ի այս տարվա ֆինանսների վրա

Apr 7, 2022
1 min read


Պատերազմն Ուկրաինայում զգալի ազդեցություն կունենա ՎԶԵԲ-ի այս տարվա ֆինանսների վրա, հայտնում է Reuters-ը։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որը երկուշաբթի կասեցրել էր Ռուսաստանի եւ Բելառուսի մուտքն իր ֆինանսավորմանը, հայտարարել է, որ անցյալ տարի իր 2.5 միլիարդ եվրո շահույթը գերազանցել է 2006-ին գրանցված նախորդ ռեկորդը: Նա դա բացատրել է իր սեփական կապիտալում եւ տեխնոլոգիաներում ներդրումների «գերազանց կատարմամբ», ինչպես նաեւ ժամկետանց վարկերի կրճատմամբ կորոնավիրուսի համավարակից հետո տնտեսության վերականգնմանը զուգահեռ: Այնուամենայնիվ, բանկը նախազգուշացրել է Ուկրաինայում պատերազմի՝ իր ֆինանսների վրա ազդեցության մասին, որին է 2 միլիարդ եվրո աջակցության փաթեթ է տրամադրում: «Ուկրաինայի պատերազմը, ամենայն հավանականությամբ, զգալի ազդեցություն կունենա 2022 թվականի ֆինանսական արդյունքների վրա»,- ասվում է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ: «ՎԶԵԲ-ը ներդրումների եւ բաժնետոմսերի փաթեթների մեծ պորտֆել ունի Ուկրաինայում, ինչպես նաեւ՝ պորտֆելներ Բելառուսում եւ Ռուսաստանում»: 2021 թվականի վերջին ՎԶԵԲ-ն .,1 միլիարդ եվրոյի վարկեր ուներ Ուկրաինայում, 0.2 միլիարդ եվրո՝ Ռուսաստանում եւ 0.5 միլիարդ եվրո՝ Բելառուսում, ինչպես նաեւ՝ համապատասխանաբար 0.3 միլիարդ եվրո, 1.2 միլիարդ եվրո եւ 0.1 միլիարդ եվրո կապիտալ ներդրումներ:

 
 
 

Comments


bottom of page