Պատերազմից հետո Արցախի մարզական կյանքում արձանագրված առաջին մեծ հաջողությունը. Արայիկ Հարությունյան
May 31, 2021
1 min read

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը. «Այսօր ընդունել եմ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում օրերս անցկացված Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Դավիթ Հովսեփյանին: Դավիթի չեմպիոնական տիտղոսը պատերազմից հետո Արցախի մարզական կյանքում արձանագրված առաջին մեծ հաջողությունն է: Շնորհավորելով մեր շուշեցի չեմպիոնին՝ մաղթել եմ նորանոր նվաճումներ»:




Comments