top of page

Պատերազմից 1 տարի անց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել. Աբրահամյան

Dec 3, 2021
1 min read


44-օրյա պատերազմից 1 տարուց ավել է անցել է, բայց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել՝ հոգեհանգստի, հուղարկավորման արարողությունները չեն դադարում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմի ավարտից հետո, հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, դեռ մարդիկ են տասնյակներով գերեվարվում։ Պատերազմից մեկ տարի անց Հայաստանը շարունակում է տարածքներ կորցնել, սահմանագծին մարդիկ են զոհվում։ Ու այս ֆոնին իշխանությունը զբաղված է կլոունադայով, սանձարձակությամբ, ռեպրեսիաներով, «բեզպրեդելով» ու մարդկային բանականության մեջ չտեղավորվող գործունեությամբ»։

 
 
 

Comments


bottom of page