top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պատերազմի պատճառած արհավիրքները մեծապես խաթարել են նաև երեխաների խաղաղ կյանքը. Վիտալի Բալասանյան


ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ։

«Սիրելի՛ փոքրիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։

Դուք եք մեր ապագան, մեր վաղվա օրը։ Մեր՝ մեծերիս պարտքն է ձեզ համար ստեղծել բարեկեցիկ կենսապայմաններ՝ հանուն լուսավոր եւ ապահով ապագայի։

Մեր մանուկները պետք է շրջապատված լինեն սիրով ու հոգատարությամբ։ Պատերազմի պատճառած արհավիրքները մեծապես խաթարել են նաեւ երեխաների խաղաղ կյանքը, ուստի մեզ համար առաջնային է նրանց ամենավառ երազանքները իրականացումը։

Վստահեցնում եմ, որ ամբողջ Արցախի եւ առաջին հերթին՝ նրա փոքրիկ զավակների անվտանգությունը մշտապես եղել եւ մնում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ որպես ապագայի հանդեպ հուսալի հիմքերի ստեղծման առաջնահերթություն։

Թանկագի՛ն երեխաներ

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ օրվա կապակցությամբ, մաղթում անամպ երկինք եւ երջանիկ մանկություն»,- նշվում է ուղերձում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page