Պատերազմի հետևանքով տուժած բոլոր բնակավայրերը կվերակառուցվեն. արցախցի շինարարները սկսել են աշխատանքը
Պատերազմից հետո ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու գործում Ռուսաստանն Արցախի կողքին է:

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը Ստեփանակերտ է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը՝ շուրջ 22 բեռնատար ավտոմեքենաներով: Շինանյութի տեսքով ստացված օգնությունն Արցախի ԱԻ պետական ծառայության վարչական տարածքում դիմավորել են ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: Բոլոր այն բնակավայրերը, որոնք տուժել են պատերազմի հետևանքով, արագ կվերակառուցվեն: Այդ ուղղությամբ Արցախի շինարարներն արդեն որոշակի աշխատանք են իրականացրել: Նշենք՝ ռուս փրկարարների 30 հոգանոց օպերատիվ խումբն Արցախ է ժամանել նոյեմբերի 16-ին՝ բնակչությանն օգնելու նպատակով: Խմբում ընդգրկված են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, փրկարարներ, սակրավորներ, կապի ոլորտի մասնագետներ: Փրկարարներն ունեն անհրաժեշտ տեխնիկա և դաշտային ճամբար: Ռուսաստանը պատրաստ է փրկարարների թիվը հասցնել 150-ի և տրամադրել նաև օդանավ-հիվանդանոց:




Comments