Պատերազմը չի ավարտվել, ավարտվել է այս փուլը. Կարեն Հովհաննիսյան
Dec 12, 2020
1 min read

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի ընկալման հետ խնդիր ունենք։
Պատերազմ լինելու է, սակայն այդ պատերազմը լինելու է ոչ թե ցերեկային ժամերի պատերազմ, այլ գիշերային ժամերի և դժվարամատչելի վայրերում։ Էլ չգիտեմ, թե ինչպես ասեմ, որ աշխատեք զորքին զինել գիշերային տեսանելիության սարքերով։ Ինչպես ամեն մեկն ունի զինվորական համազգեստ, այնպես էլ պետք է ունենա դյուրակիր գիշերային տեսանելիության սարքեր․․․: Պատերազմը չի ավարտվել, ավարտվել է այս փուլը․․․»:




Comments