top of page

Պատերազմ Արցախում. ինչո՞ւ աշխարհի գերտերությունները չեն կարողանում ազդել Թուրքիայի վրա

Nov 4, 2020
1 min read

Ադրբեջանաթուրքական ագրեսիա, պատերազմ Արցախի դեմ՝ ինչո՞ւ սկսվեց այն, ի՞նչ դերակատարում ունի Թուրքիան և ինչո՞ւ է  ոտնձգություն կատարում Հարավային Կովկասի նկատմամբ, ինչո՞ւ աշխարհի գերտերությունները չեն կարողանում ազդել Թուրքիայի վրա, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այս հարցերի շուրջ քննարկում էր կազմակերպվել, որից ներկայացնում ենք մի հատված: Քննարկումը վարել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը:

«Ադրբեջանն իրապես երբեք պատրաստ չի եղել փոխզիջումների, ներկայիս Ադրբեջանի ճարտարապետը սխալմամբ Հեյդար Ալիևին են համարում, սակայն Իլհամ Ալիևն է։ Քի Ուեսթի տապալումն ուղղակի առնչվում է Իլհամ Ալիևի հետ: Այդ նա է ասել հորը՝ «Մի՛ զիջիր ոչինչ, մի՛ դիր մեր ընտանիքի  վրա դավաճանի խարան, կգա ժամանակը, և մենք այլ ձևով կփորձենք լուծել»:

Հայատյացության այս աստիճան կուլտիվացիան Իլհամ Ալիևի ձեռքի գործն է: Հիշենք Ռամիլ Սաֆարովին, նա Ջաբրայիլի շրջանից է, Ջուղայի  խաչքարերը, բոլոր էթնիկ հայերի մուտքի արգելքը դեպի Ադրբեջան և կոնֆլիկտի վիրտուալ սահմանների ընդլայնումը մինչև Հայաստանի  տարածք»,- կարծիք է հայտնել թուրքագետ Էդգար Էլբակյանը:

Նրա կարծիքով՝ այս պատերազմը ծրագրավորվել և նախապատրաստվել է 1994 թվականի զինադադարից անմիջապես հետո:


 
 
 

Comments


bottom of page