top of page

Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, հանդիպել է ապաքինվող զինծառայողների հետ

Apr 20, 2022
1 min read


Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։

 
 
 

Comments


bottom of page