top of page

Պաշտպանության նախարարն ընդունել է "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրենին

Sep 8, 2021
1 min read

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Շնորհավորելով պարոն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 
 
 

Comments


bottom of page