top of page

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը

Aug 25, 2021
1 min read

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կապված եռամսյա հավաքների մեկնարկի հետ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հանրության շրջանում առկա է եռամսյա հավաքների կարևորության լիարժեք ըմբռնում, ինչի դրսևորումն է քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը խիստ հրահանգել է մշտական ուշադրության կենտրոնում պահել հավաքների մասնակիցների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, ուսումնական գործընթացի, ինչպես նաև ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը։

 
 
 

Comments


bottom of page