top of page

Պաշտպանության նախարարը սերբ դիվանագետների հետ քննարկում է ունեցել

Apr 20, 2021
1 min read

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 20–ին, ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչ Ցվետկոպիչին եւ նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչին։

Ինչպես փոխանցեցին ՊՆ լրատվական ծառայությունից,

Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պրլիչին եւ նշել, որ Հայաստանում ռազմական կցորդի նշանակումը վկայում է պաշտպանության բնագավառում հայ-սերբական համագործակցության զարգացման ուղղությամբ երկու երկրների փոխադարձ հետաքրքրության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համաձայնագրի ստորագրումը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 
 
 

Comments


bottom of page