top of page

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Aug 10, 2021
1 min read

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ–ից։


Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ:

 
 
 

Comments


bottom of page