top of page

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻՊԾ

Jan 20, 2021
1 min read

Արցախի Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում հունվարի 20-ին, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների ծառայության 911 ահազանգման կենտրոն», -հայտնում են ծառայությունից:

 
 
 

Comments


bottom of page