Պայթյուն` Քաբուլում. 10 մարդ զոհվել է (տեսանյութ)
Sep 9, 2020
1 min read

Պայթյուն է տեղի ունեցել Քաբուլում՝ Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլա Սալեհի ավտոշարասյան ճանապարհին, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 10-ը վիրավորվել են։ Փոխնախագահը չի տուժել: Այդ մասին հայտնել է աֆղանական TOLO News հեռուստաալիքը:
«Աֆղանստանի թշնամիները փորձել են վնաս հասցնել Սալեհին, սակայն նրանց չի հաջողվել իրականացնել իրենց սատանայական մտադրությունը։ Սալեհը չի տուժել»,- հայտնել է փոխնախագահի գրասենյակի ներկայացուցիչ Ռազվան Մուրադը։




Comments