top of page

Պայթյուն Թբիլիսիում. մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են

Sep 4, 2020
1 min read

Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Կոստավա փողոցում, Ֆիլհարմոնիայի հարևանությամբ տեղակայված «Դեժավյու» սրճարանում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Սրճարանի տարածքում   վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Նախնական տվյալներով՝ վերանորոգվող հատվածում պայթել է թթվածնի բալոնը: Կոստավա փողոցում երթևեկությունը փակվել է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Ոստիկաններն ու շտապօգնության ծառայությունները իրականացնում էին համապատասխան գործղություններ:


 
 
 

Comments


bottom of page