top of page

ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը

Feb 3, 2022
1 min read

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման չորրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:

ՊՆ-ից հայտնում են, որ շրջանավարտներին շնորհավորել և ավարտական վկայագրեր են հանձնել ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասընթացի ավարտական քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։

Դասընթացի ծրագիրը մշակվել է ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության, ինչպես նաև և պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:

 
 
 

Comments


bottom of page