top of page

Պահանջում եմ պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը

Aug 16, 2020
1 min read

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարբեր պետություններ տարբեր կերպ են հարգել կորոնավիրուսի պատճառով մահացած իրենց քաղաքացիների հիշատակը։

Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ղրղզստանն ու Ղազախստանը դա արել են հիշատակի հատուկ օր սահմանելով։

Այլ երկրներում այդ արարողությունները իրականացվել են ազգային խորհրդարաններիւմ՝ Ֆրանսիա, Շվեդիա։

Մեր երկիրը, որի 1000-ից ավել քաղաքացիներ զոհվեցին համավարակի հետևանքով և որտեղ մահացության ցուցանիշները վատագույններից են, նույնպես պարտավոր է հարգանքի տուրք մատուցել իր զավակներին։

Հատկապես, հաշվի առնելով, որ մեր մահացած հայրենակիցների ճնշող մեծամասնության մահը անձամբ Նիկոլ Փաշինյանի և իր ապիկար կառավարության խղճին է։

Իսկ մնացածիս համար դա տարրական բարոյականության և հանրային համերաշխության հարց է։

Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը՝ սահմանելով հատուկ օր»:

 
 
 

Comments


bottom of page