Պակիստանում ավտոբուսը բախվել է բեռնատարին, զոհվել է 27 մարդ
Jul 19, 2021
1 min read

Առնվազն 27 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ տուժել Պակիստանում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով, հաղորդել է ARY News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Փենջաբ նահանգում։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։




Comments