top of page

Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում մի քանի համայնքներում

Jan 13, 2021
1 min read

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

«ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է. անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝

911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page