top of page

Չինաստանում սկսել են հինգերորդ սերնդի ինքնաթիռների զանգվածային արտադրությունը

Dec 18, 2021
1 min read


Chengdu Aircraft Industrial Group ընկերությունը հայտարարել է, որ ավելացնում է իր հինգերորդ սերնդի ինքնաթիռների արտադրության տեմպերը: 2021 թվականի չորրորդ եռամսյակում Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (PLA) կողմից Chengdu J-20 կործանիչների պահանջարկն աճել է։ Այս մասին հայտնել է Military Watch-ը, փոխանցել է «Լենտա.ռու»-ն։ Լրատվականը նշում է, որ կործանիչը թեւակոխել է զանգվածային արտադրության փուլ։ Չինական արտադրողը հայտարարել է չինացի զինվորականներին ինքնաթիռների ռեկորդային առաքումների մասին: Արտադրության տեմպերի ավելացման պատճառներից մեկը չինական WS-10B շարժիչի նախագծումն էր։ J-20A եւ J-20B կործանիչները ուժային ագրեգատ են ստացել։ Չինական շարժիչները փոխարինեցին ռուսական ուժային ագրեգատներին, որոնք օգտագործվել էին ինքնաթիռների առաջին մոդիֆիկացիաներում:

 
 
 

Comments


bottom of page