top of page

Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպք

Apr 26, 2020
1 min read

Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպք, մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները: Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 82 000-ը, մահացել է ավելի քան 4600 մարդ, սակայն վարակն աստիճանաբար երկրում նահանջում է:

Հիվանդանոցում շարունակում է մնալ 801 մարդ այն դեպքում, երբ 77 000-ից ավելին ապաքինվել և դուրս են գրվել:

ԱՄՆ-ն առաջատարն է վարակվածների թվով՝ ավելի քան 960 000 մարդ, որին հետևում են Իսպանիան և Իտալիան: 

 
 
 

Comments


bottom of page