top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Չինաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 միլիարդ պատվաստում


Պատվաստման արշավի ընթացքում չինացի բժիշկները կատարել են երկրի բնակչության շրջանում կորոնավիրուսի դեմ 1 միլիորդ պատվաստում: Այդ մասին ասված է ՉԺՀ հիգիենայի եւ առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2021 թվականի հունիսի 19-ի դրությամբ ՉԺՀ 31 վարչական միավորում ընդհանուր առմամբ արվել է 1,01 միլիարդ պատվաստում նոր տիպի կորոնավիրուսի դեմ, նշված է կառույցի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Չինաստանում բնակչության առաջնահերթ խմբերի պատվաստումը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին: Փետրվարի վերջի տվյալներով՝ ՉՆԺ իշխանությունները բաշխել են պատվաստանյութը երկրի 54,52 միլիոն բնակիչների շրջանում: Ապրիլի 1-ի դրությամբ արվել է 126,6 միլիոն պատվաստում, մայիսի 1-ի դրությամբ՝ 270,41 միլիոն, իսկ հունիսի 1-ի դրությամբ՝ 681,9 միլիոն:

Ավելի վաղ ՉԺՀ առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը տեղեկացրել է հունիսին հանրապետության բնակչության շուրջ 40 տոկոսին, այսինքն՝ ավելի քան 1,4 միլիարդ մարդուց շուրջ 560 միլիոնին պատվաստելու իշխանությունների ծրագրերի մասին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page