Չինաստանում Boeing 737-ի կործանման վայրում հայտնաբերվել է «սեւ արկղը»
Mar 23, 2022
1 min read

Չինաստանում՝ Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի մերձակայքում կործանված Boeing 737 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է «սեւ արկղը», հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով չինական Xinhua գործակալությանը։ China Eastern Airlines-ի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ հայտնաբերվել է «սեւ արկղը»։ Ինքնաթիռում գտնվել է 132 մարդ, այդ թվում՝ 123 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ։ Պաշտոնական տեղեկություններ չկան միջադեպի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին։




Comments